Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:43

Time ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների անունները

Time ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ ընկերությունների անունները

Ամերիկյան Time ամսագիրը, որը 1999 թվականից ամեն տարի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակն է հրապարակում, երկրորդ տարին անընդմեջ ներկայացրել է «ամենաազդեցիկ ընկերությունների» թոփ-100-յակը:

Վարկանիշում հայտնվել են ընկերություններ, որոնք ազդեցություն են ունենում ժամանակակից աշխարհի վրա: Ամսագիրն ընտրել է ձեռնարկությունները՝ հիմնվելով փորձագետների և սեփական լրագրողների առաջարկությունների վրա: Այնուհետև, ընկերությունները գնահատել են որոշակի պարամետրերով, որոնց թվում են արդիականությունը, ազդեցությունը, նորարարությունը, հավակնությունները և հաջողությունը:

Ցուցակը, ինչպես և 2021 թվականին, բաժանել են հինգ կատեգորիաների՝ «առաջամարտիկներ» (Pioneers), «առաջնորդներ» (Leaders), «նորարարներ» (Innovators), «հսկաներ» (Titans) և «կործանիչներ» (Disruptors): Նրանցից յուրաքանչյուրը ներառում է 19-ից մինչև 22 ընկերություններ:

«Պիոներները»
Կատեգորիան գլխավորել է ամերիկյան Kaling International մեդիաընկերությունը, որը պատկանում է դերասանուհի Մինդի Քալինգին: 2012 թվականից ընկերությունը ձգտում է պատմություններ պատմել գունավոր կանանց կյանքի մասին, այժմ այնտեղ աշխատում է չորս մարդ՝ ինքը՝ Կալինգը, նրա գործընկեր Ջեսիկա Կումաի Սքոթը և նրանց երկու օգնականները:

«Լիդերներ»
Ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է հարավկորեական Hybe ժամանցային ընկերությունը, որն աշխատում է BTS խմբի հետ, այնուհետև նրան հաջորդում են Spotify երաժշտական սթրիմինգ-հարթակը, բնակարանային վարձակալության Airbnb ծառայությունը, Alaska Airlines ավիաընկերությունը, Sony ճապոնական էլեկտրոնային կորպորացիան, Balenciaga նորաձևության բրենդը, Reddit ֆորում-սոցիալական ցանցը, բրիտանական Revolut ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունը և Sotheby ‘ s աճուրդի տունը:

«Նորարարներ»

Առաջին տեղում ամերիկյան «Rivian» պիկապ-էլեկտրամոբիլների արտադրող Ռոբերտ Սքարինջան է, որին Amazon — ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն անվանել է աշխարհի մեծագույն գործարարներից մեկը:

Ցուցակում են նաև Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, Peanut կանանց սոցիալական ցանցը, Grammarly առցանց ծառայությունը, որն արհեստական ինտելեկտի օգնությամբ օգնում է տեքստեր գրել անգլերեն լեզվով։

«Հսկաներ»
Կատեգորիան գլխավորել է ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Amazon-ը, որը, ինչպես նշված է Time-ի նյութում՝ «զբաղվում է ամեն ինչով»: Վարկանիշում են հայտնվել աշխարհի խոշորագույն դեղագործական Pfizer ընկերությունը, Ups առաքման ամերիկյան ծառայությունը, Google — Alphabet ընկերությունը, Apple և Microsoft տեխնոլոգիական կորպորացիաները, United Airlines ավիաընկերությունը, Ford ավտոմոբիլաշինական ընկերությունը, Disney մեդիաընկերությունը, Netflix սթրիմինգ ծառայությունը, ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտրի աշխարհի խոշորագույն Walmart ցանցը:

«Կործանիչներ »
«Կործանիչների» ցուցակը գլխավորել է Engine No 1 ներդրումային ընկերությունը։ Վերջինիս հետևում են AMC կինոթատրոնների ցանցը, չինական TikTok սոցցանցը, Shein օնլայն-retailer-ը և իսրայելական NSO Group լրտեսական ծրագրային ապահովման ընկերությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+