Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու համար ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները:
«Այսօր ես բանակցություններ կվարեմ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու հետ: Հնարավոր է, որ ես կրկին բանակցեմ Պուտինի հետ այս հանգստյան օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին: Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի բանակցությունները»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Hurriyet թերթը:
ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովն անցկացվել է Բրյուսելում, որի ընթացքում դաշինքը տեսաուղերձով լսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը և քննարկել Ուկրաինային լրացուցիչ սպառազինության տրամադրումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







