Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+10°
  • Կապան+8°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 14:24

Բայդենը, Մակրոնը և Շոլցը պարենի համաշխարհային ճգնաժամի սպառնալիքի մասին են հայտարարել

Բայդենը, Մակրոնը և Շոլցը պարենի համաշխարհային ճգնաժամի սպառնալիքի մասին են հայտարարել

Համաշխարհային հանրությունը կանգնած է «աննախադեպ» պարենային ճգնաժամի շեմին, որը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությամբ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը G7-ի առաջնորդների հանդիպման արդյունքներով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ։

«Այս իրադրությունը կհանգեցնի պարենային ճգնաժամի, ծանր հումանիտար իրավիճակների մի շարք երկրներում և, անկասկած, հսկայական քաղաքական հետևանքների», — նշել է Մակրոնը (մեջբերում BFMTV — ից) և հավելել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան խոշորագույն գյուղատնտեսական արտադրողներն են: Հատկապես խոցելի են, ըստ Ֆրանսիայի նախագահի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովը», — հայտարարել է Շոլցը: Նա հայտնել է, որ Գերմանիան Ուկրաինային և փախստականներին ընդունող հարևան երկրներին հումանիտար օգնության ծավալը կմեծացնի մինչև 370 մլն եվրո, և ևս 430 մլն եվրո կուղղի առաջիկա պարենային ճգնաժամի դեմ պայքարին:

«Պարենի պակասն իրական կլինի»,— G7-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Հաղորդվում է, որ G7-ի ղեկավարները քննարկել են ցորենի արտադրության ավելացմանը վերաբերող հարցեր, որպեսզի նվազեցնեն պարենի պակասը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+