Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ իր թղթակիցներից մեկը վիրավորվել Է Կիևի շրջանում Ուկրաինայի իրադարձությունների լուսաբանման ժամանակ, Միջադեպի հանգամանքները պարզվում են:
«Fox News-ի լրագրողը վիրավորվել Է Կիևի շրջանում նորությունների նյութ հավաքելու ժամանակ։ Այս պահին մենք շատ քիչ մանրամասներ ունենք։ Մեր թիմը տեղում գործադրում է բոլոր ջանքերը տեղի ունեցածի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար»,- ասել է հեռուստաալիքի հաղորդավարը եթերի ժամանակ։
Լրագրողի անունը չի նշվում։ Մինչդեռ Fox News-ի մի շարք լրագրողներ Twitter-ում գրել են, որ տուժածը թղթակից Բենջամին Հոլն է, որն ակտիվորեն լուսաբանում է արտաքին քաղաքականության հարցերը և պարբերաբար այցելում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի միջոցառումներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայում ամերիկացի լրագրող է սպանվել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի «ապառազմականացման և ապաշրջափակման» հատուկ գործողությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







