Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների, և կողմերը խորհրդակցում են դրանց անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ:
«Պետք է հերքել հայտարարություններն այն մասին, որ մենք հրաժարվել ենք բանակցություններից։ Ուկրաինան եղել և մնում է պատրաստ խոսել հրադադարի և խաղաղության մասին։ Սա մեր անփոփոխ դիրքորոշումն է։ Մենք համաձայնեցինք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Անմիջապես այդ ժամերին կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի անցկացման վայրի և ժամանակի մասին», — նշել է նա։
Նիկիֆորովը հավելել է, որ որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ շանսեր կլինեն նորմալ կյանքը վերականգնելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններ վարել՝ առաջարկելով այդ հարցը տեղափոխել շաբաթ:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»:
Դրան ի պատասխան «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







