ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ այսօր կայացած հեռախոսազրույցից հետո ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության 70-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել իրենց միջև ծագած ճգնաժամի կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստոլտենբերգի հետ զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան առաջին օրվանից որդեգրել է դաշինքում սկզբունքային, պատասխանատու և ուղղորդված դիրքորոշում, և շարունակելու է դա անել: Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց «ՆԱՏՕ-ի կազմում գտնվելու լրացուցիչ արժեքը»:
Էրդողանի գրասենյակը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ ուրախությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել առաջնորդների կամ տեխնիկական մակարդակով»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







