ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր Սպիտակ տանը հանդես կգա ելույթով, որը նվիրված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Նախագահը հրատապ տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի ռազմական ներկայության ավելացման մասին»,- նշվում է պետության ղեկավարի նորացված գրաֆիկում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ելույթը նախատեսված է ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 16:00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







