Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով նահանգին արտակարգ օգնություն ցուցաբերել դաշնային կենտրոնի գծով՝ կապված փախստականների չնախատեսված մեծ ներհոսքի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը հեռախոսով խոսել է արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ և նրան հանձնարարել է շտապ մեկնել Ռոստովի մարզ՝ տեղում տեղակայման համար պայմանների ստեղծման, տաք սննդի ապահովման և անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես նաև բժշկական օգնությունը կազմակերպելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ այսօր ԴԺՀ-ում հայտարարել էին, որ բնակչությանը Ռուսաստան են տարհանում, իբր, զինված ուժերի հարձակման նախապատրաստման պատճառով:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Դոնբասի իրադրությունը վերջին ժամերին մեծ մտահոգություն է առաջացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







