Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:06

Ուկրաինան առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները Ադրբեջանից ԵՄ մատակարարումների ավելացման համար

Ուկրաինան առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները Ադրբեջանից ԵՄ մատակարարումների ավելացման համար

Ուկրաինայում գազի ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող է օգնել մեծացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի եվրոպական ինտեգրման փոխնախարար Յարոսլավ Դեմչենկովը Բաքվում Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 8-րդ նախարարական նիստի ժամանակ:

Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի համար հատուկ նշանակություն ունի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցը, մասնավորապես՝ բնական գազի մատակարարման ուղիների դիվերսիֆիկացման ճանապարհով, Հարավային գազային միջանցքը էական բեկում է եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

«Տրանսբալկանյան խողովակաշարի հիմքի վրա ռևերսները և Ուկրաինայում գազի հսկայական ստորգետնյա պահեստարանների օգտագործումը կարող են օգնել մեծացնել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները և լրացուցիչ ամրապնդել տարածաշրջան բնական գազի մատակարարման հուսալիությունը: Ինչպես և Հարավային գազային միջանցքի շինարարության ավարտը, այդ խնդիրը համատեղ ջանքեր կպահանջի։ Մենք անկեղծորեն ողջունում ենք մեր ադրբեջանցի գործընկերների պատրաստակամությունը աջակցել այդ նախաձեռնությանը», – Դեմչենկովի խոսքերն է մեջբերում РИА новости-ն։

Դեմչենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հատկապես նավթագազային համալիրի զարգացման հարցերում:

Իր հերթին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը նշել է, որ Հարավային գազային միջանցքը խոստանում է տարանցման առավելություններ մեծ թվով երկրների համար: «Մենք պատրաստ ենք համագործակցել Եվրոպական հանձնաժողովի և այլ երկրներում մեր գործընկերների հետ, որոնք ցանկանում են գազի լրացուցիչ ծավալներ գնել կամ գազ ներկրել և արտահանել, ինչպես նաև իրենց ներդրումն ունենալ Հարավային գազային միջանցքի զարգացման գործում», — ընդգծել է Շահբազովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ-ն գազի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Կատարի և Ադրբեջանի հետ, եթե Ռուսաստանը որոշի կրճատել կամ դադարեցնել մատակարարումները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+