ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից սադրանքների է սպասում՝ չբացառելով նաև ռազմական սադրանքները:
«Սպասում ենք ԱՄՆ-ի սադրանքներին և նրանց կողմից առաջնորդվող Կիևի ռեժիմին, ինչպես տեղեկատվական, այնպես էլ չի կարելի բացառել նաև ռազմական։ Նրանց հետ, առավել ևս, հարուստ փորձ կա», — ասել է Զախարովան։
Զախարովան մեկնաբանել է Bloomberg գործակալության հրապարակումն այն մասին, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, իբր, խնդրել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին չհարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիադայի ժամանակ, որը տեղի կունենա Պեկինում փետրվարի 4-ից 20-ը:
«Դա արդեն ֆեյք չէ, դա արդեն Bloomberg — ի միջոցով համապատասխան ամերիկյան ծառայությունների տեղեկատվական հատուկ գործողությունն է», — , մասնավորապես, նշել է դիվանագետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






