Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը Արաբական ծովում «CHIRU-2022» ռազմածովային զորավարժության ընթացքում ծովային ծովահենությանը հակազդելու և ծովում փրկություն են մշակել, հաղորդում է РИА новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը չինական և իրանական ռազմածովային ուժերի հետ իրականացրել են հրետանային հրաձգություններ ծովային թիրախների վրա, համատեղ մարտավարական մանևրումներ են իրականացրել՝ ծովում որոնելու և փրկելու խնդիրներ են մշակել:
Զորավարժության եզրափակիչ մասում կատարելագործվել են կողմերի գործնական հմտությունները զննման գործողություններ իրականացնելու և ծովահենների կողմից պայմանականորեն զավթված նավի ազատման գործում: Վարժանքի այս դրվագում գործի է դրվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեսանտային ուղղաթիռը և ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումները:
Նշվում է, որ ընդամենը երեք նավատորմից ուսումնավարժանքի են ներգրավվել 14 մարտական նավեր և օժանդակ նավեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






