Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է «Mir-24» հեռուստաալիքը։
Ավելի վաղ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրություն էր մտցրել Մանգիստաու և Ալմա Աթա շրջաններում, ինչպես նաև Ալմա Աթայում և Նուր-Սուլթանում։
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են այս տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






