Կանադայից հյուսիս՝ Արկտիկայում, ամերիկացիների գլխավորած գիտական արշավախումբը սառույցների մեջ պլաստիկ տարրեր է հայտնաբերել:
Գիտնականները նշել են, որ դա ցույց է տալիս, թե որքան շատ են աղտոտված օվկիանոսները, որ պլաստիկ տարրերն անգամ հասել են Արկտիկայի սառույցներին:
Գիտական 18-օրյա արշավախմբի նպատակը պլաստիկ տարրեը հայտնաբերելը չէր: Նրանք ուսումնասիրում էին կլիմայի փոփոխության ազդեցությունը Արկտիկայի վրա, բայց հորատման միջոցով վերցրած սառույցների փորձանմուշներում հանդիպել են նաև պլաստիկ աղտոտվածության մարտահրավերների:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներից հետաքրքրվել է Գրենլանդիայի գնման հնարավորության մասին։ Նախագահին հետաքրքրել է հարուստ ռեսուրսներն ու աշխարհաքաղաքական կարևորությունը։
Նախագահի որոշ խորհրդականներ աջակցել են այս գաղափարին և այն տնտեսապես իրագործելի համարել, սակայն որոշ մասն էլ այն համարում է գաղափար, որը հաջողության չի հասնի։
Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե որքան լուրջ է տրամադրված ԱՄՆ նախագահն ու ինչ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






