Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիր, որով թուրքական գերատեչսություններին պարտավորեցրել է առավելագույն օժանդակություն ցուցաբերել ատոմակայանի կառուցման նախագծերին`դրանց արագ գործարկման համար:
Ինչպես հաղորդում է թուրքական Resmi Gazete-ն, Էրդողանն ընդգծել է, որ միջուկային նախագծերի հաջող և անվտանգ իրականացումը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն կօգնի ապահովել իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջները, պակասեցնել կախվածությունը ներկրվող էներգետիկ ռեսուրսներից և նվազեցնել վճարային հաշվեկշռի պակասորդի ցուցանիշները:
Հիշեցնենք, որ «Ակկույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին : Ծրագրի արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար: Ատոմակայանի առաջին էներգաբլոկը նախատեսվում է գործարկել 2023 թ, այնուհետև պլանավորվում է ամեն տարի գործարկել մեկական բլոկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







