Իսրայելի ՌՕՈՒ — ի F-16 կործանիչները ութ թևավոր հրթիռահարված են հասցրել Դամասկոսի օդանավակայանի շրջանում։
Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխծովակալ Վադիմ Կուլիտը:
Նրա խոսքով՝ սիրիական ՀՕՊ ուժերը «Պանցիր-Ս» համալիրից ոչնչացրել են իսրայելական ինքնաթիռների կողմից արձակված յոթ արկ:
Գործակալությունը նշում է, որ իսրայելցի զինվորականները բազմիցս հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով ժամանակակից սպառազինությունների մուտքը թշնամիների ձեռքը թույլ չտալու ձգտումով: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







