Քիմ Քարդաշյանը հանձնել է իրավաբանական քննությունը և մեկ քայլ ավելի մոտ է Կալիֆոռնիա նահանգում որպես իրավաբան աշխատելուն։
Այս մասին Քարդաշյանը հայտնել է Instagram-ում կատարած գրառմամբ, որտեղ նշում է, որ չորրորդ անգամ է հանձնել քննությունը։ ԳրառմանՆ ուղեկցում է Քիմի լուսանկարը՝ ատլասե կապույտ կիպ զգեստով։
«Նայելով հայելու մեջ՝ ես իսկապես տեսնում եմ կնոջ, որով հպարտանում եմ, և որն էլ չի նայում հետ: Իրավագիտության ոլորտում իմ անցած ճանապարհը հեշտ ու պարզ չէր: Գիտեմ, որ հայրս շատ հպարտ կլիներ, բայց նաև զարմացած՝ իմանալով, թե ինչպիսի ուղի եմ հիմա անցնում: Նա ուսման մեջ իմ ամենալավ գործընկերը կլիներ»,- գրել է Քիմը, որի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, Միացյալ Նահանգներում հայտնի փաստաբան է եղել:
Ըստ Քարդաշյանի՝ լավագույն իրավաբանները նրան ասել են, որ դա գրեթե անհնարին ճանապարհ էր և ավելի դժվար, քան ավանդական ճանապարհը դեպի իրավաբանական դպրոց։ «Բայց դա իմ միակ տարբերակն էր, և ինձ համար շատ լավ է լինել այստեղ ու հասնել իմ նպատակներին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի հայրը, որը 59 տարեկանում քաղցկեղից մահացել է 2003 թվականին, աստղային իրավաբան էր։
Նշենք, որ Սպիտակ տանը Քարդաշյանը մասնակցել է դատաիրավական բարեփոխումներին և, մասնավորապես, բանտարկյալ Էլիս Մարի Ջոնսոնի ճակատագրի քննարկմանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ քննարկել է բանտային բարեփոխումների հարցը։
Vogue-ի լրագրողի խոսքով՝ Քարդաշյանը փաստաբանների հետ միասին գնացել է կալանավայրեր և Vogue-ի լրագրողին խոստովանել, որ երբ եղել է Սպիտակ տանը, որտեղ իրեն հրավիրել են քննարկելու ներման համակարգի փոփոխությունները, հասկացել է, որ իրեն նոր գիտելիքներ են պետք։
«Եվ ահա՝ ես Ռուզվելտի սենյակում եմ՝ դատավորի, որը դատապարտում է հանցագործներին և շատ այլ իսկապես ազդեցիկ մարդկանց հետ, և ես պարզապես նստած մտածում եմ. գրողը տանի, ես պետք է ավելին իմանամ»,- ասում է Քարդաշյանը հարցազրույցում:










































