Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն և Թուրքիան կարողացել են համաձայնություն ձեռք բերել Սիրիայում հրադադարի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ Փոխնախագահ Մայքլ Փենսը Անկարայի ամերիկյան դեսպանությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրքիան 120 ժամով կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում` հնարավորություն տալով Քրդական բանվորական կուսակցությանը իր ուժերը հանել այնտեղից:
Ինչպես հայտնում է Փոխնախագահը, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել` ստեղծելու անվտանգության գոտի և հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծման: Փոխնախագահն իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ն ստացել է քրդական կողմի հաաստիացումները, որ կպահպանեն հրադադարը և կհանեն ուժերը նշված տարածքներից:
ԱՄՆ-ն իր հերթին հավաստիացրել է Թուրքիային, որ չի կիրառի նոր պատժամիջոցներ, իսկ արդեն կիրառված տնտեսական պատժամիջոցները կհանվեն, եթե Թուրքիան պահպանի մշտական հրադադար Սիրիայի հետ ռազմական գործողության սահմանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






