Հոկտեմբերի 18-ին Աֆղանստանի Նանգարհար նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, իսկ վիրավորներինը՝ 60-ի։ Այս մասին հայտնում է «TOLOnews» հեռուստաալիքը։
Նշենք, որ տարածաշրջանում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ պայթունի հետևանքով զոհվել էր 31 մարդ, վիրավորվել՝ 50-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







