Յոթ միլիարդի օրը հաստատվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2011թ. հոկտեմբերի 31-ին: Ըստ ՄԱԿ-ի կառույցի հաշվարկների` հենց հոկտեմբերի 31-ին է աշխարհի բնակչությունը հատել յոթ միլիարդի սահմանը: Սակայն քանի որ Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր մեկ րոպեում ծնվում է միջինում 260 երեխա, ուստի շատ դժվար է որոշել, թե հստակորեն որ պահին է հատել սահմանը:
Որոշ գիտնականներ կարծում են, որ 2011թ. սխալմամբ է ընտրված, և ավելի հավանական են համարում 2012 (ԱՄՆ Վիճակագրական բյուրո), որոշներն էլ 2014թ.-ը (Կիրառական համակարգային վերլուծության միջազգային ինստիտուտ)` որպես հոբելյանական առանձնացնելը:
Միացյալ Ազգերի Կազմակերպության որոշմամբ Երկիր մոլորակի յոթմիլիարդերորդ մարդ է ճանաչվել Ֆիլիպիններում ծնված Դանիցա Մեյ Կամաչոն, իսկ որոշ աղբյուրներ էլ առանձնացնում են հնդկուհի Նարգիզին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







