Սոչիում երկու օր շարունակ փոթորիկ է տեղի ունեցել, այն ամենաուժեղն է դարձել 2012 թվականից ի վեր: Այս մասին հայտնել է РБК՝ հղում անելով քաղաքային մամուլի ծառայությանը։
Ալիքի ուժգնությունը նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը հասել է յոթ միավորի։ «Վերջին անգամ նման երեւույթ գրանցվել է 2012 թվականին, այն ժամանակ տարերքի հարվածը հասել էր Իմերեթիի շրջան», — հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունում:
Այնտեղ նշել են, որ դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը փոթորիկը երեք բալանոց է եղել, այն հանդարտվում է եւ դեկտեմբերի 3-ին սպասվում է շտիլ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







