« Ամերիկայի Միացյալ Նահանգներին հայտնի է, թե ով է դարձել Իսլամական Պետության առաջնորդը Աբու Բաքր ալ-Բաղդադիից հետո » ։ Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերյան իր էջում՝ չնշելով, սակայն, նրա անունը։
Հիշեցնենք, որ Իսլամական Պետության առաջնորդի չեզոքացման մասին Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս հոկտեմբերի 27-ին, և կոչ արել շարունակելու պայքարը ահաբեկչության դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






