Կիևը կարձագանքի Ղրիմի կամրջի միջոցով Ռուսաստանի հետ նախատեսվող երկաթուղային հաղորդակցության բացմանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Նախագահի մշտական ներկայացուցիչ Անտոն Կորինևիչը:
«Զավթիչ պետությունն իրավունք չունի անելու այն, ինչ անում է Ռուսաստանը»,-նշել է Նախագահի ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ ուկրաինական կողմը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես է արձագանքելու:
Երկաթուղային կանոնավոր ուղևորափոխադրումը կամրջի միջոցով Ղրիմի հետ նախատեսվում է սկսել 2019թ. վերջին տասնօրյակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







