Սիդնեյում 2009թ-ից ի վեր առաջին անգամ հրդեհային անվտանգության աղետալի մակարդակ է: Ինչպես հաղորդում է National Geographic Rossia-ն, սեպտեմբերից ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկվել են անտառային հրդեհներ, որի հետևանքով այրվել են միլիոնավոր հեկտարներ:
Իշխանությունները երկրում հայտարարել են արտակարգ դրություն` զգուշացնելով «աղետալի մասշտաբի» վտանգավորության մասին: Հրդեհները սպառնում են ոչ միայն բնությանն, այլև մարդկանց: Ըստ հաղորդվող տվյալների` այս պահի դրությամբ կա 4 զոհ, 13-ը ստացել են վնասվածքներ, այրվել է շուրջ 200 տուն: Երկու միլիոն մարդ նախապատրաստվում է տարհանման, և իրավիճակի բարելավման, ցավոք, չի կարելի սպասել:
Վտանգի տակ են հայտնվել նաև անտառային բնակիչները. խոսքը նաև ավտարալական էնդեմիկ համարվող կոալաների մասին է, որի 350 առանձնյակ արդեն սատկել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






