Դատական գործը, որով անցնում է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, հետաձգվել է մինչև նոյեմբերի 29-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը, հայտնում է Московский комсомолец-ը։
Բիշքեկի դատարանում նոյեմբերի 15-ին սկսվել է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման քրեական գործի քննությունը, որով անցնող մեղադրյալներից մեկն էլ Աթամբաևն է:
Դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալներից մեկի հիվանդության և Աթամբաևի՝ դատարան ներկայանալուց հրաժարվելու պատճառով։
Ավելի վաղ Աթամբաևի փաստաբանը հայտարարել էր, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում՝ օրենքով պետության նախկին ղեկավարին հարկադրական դատարան բերել չեն կարող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







