C-400 ՀՕՊ համակարգերի ու Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում ԱՄՆ-ը Սենատում քվեարկությամբ կընդունի այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վաղ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում: Սրա մասին ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամն հայտարարել է տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սենատորը նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու պարագայում կողմ են քվեարկելու Սենատի 100 անդամներից առնվազն 95-ը:
Սենատորները նշել են, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ, սակայն Անկարան չպետք է սպասի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք անցնել:
Գրահամը պատմել է ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի հրամանատար Մալզում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ՝ նշելով, որ կարող է Էրդողանին ցույց տալ տեսանյութ, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչեր են անում քրդերի նկատմամբ:
Նշենք, որ Լինսի Գրահամը Էրդողանի հետ հանդիպումից հետո նոյեմբերի 14-ին Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման և ընդունման նկատմամբ։
Հուսիթներն առևանգել են Eternity C բեռնանավի անձնակազմին․ ԱՄՆ դեսպանատուն
Եմենում գործող «Անսար Ալլահ» շարժման հուսիթներն առևանգել են հունական Eternity C բեռնանավի անձնակազմի անդամներին, որը Կարմիր ծովում խորտակվել էր շարժման...