Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է: Այս օրը հանդիսավոր կերպով հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995թ.` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ Գլխավոր վեհաժողովում:
Հռչակագիրը ամրագրում է «մեր մոլորակի բազամազան և հարուստ մշակույթի, ինքնադրսևորման ձևերի, մարդկային անհատականության դրսևորման եղանակների ընդունում, ճիշտ ընկալում և հարգանք»: Այն կոչ է անում ընդունել, որ մարդիկ տարբեր են իրենց բնույթով, արտաքին տեսքով, վարքով, արժեհամակարգով:
Հռչակագիրը վերանայում է անհանդուրժողականությունից բխող սպառնալիքները, առաջարկում մեթոդներ դրա դեմ պայքարի համար:
2005թ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ անհանդուրժողականության դեմ պայքարը ՄԱԿ-ի գործունեության կարևոր ուղություններից մեկն է:
Պետք է լինել հանդուրժող, հարգել միմյանց, ընդունել մարդկանց կրոնական և մշակութային պատկանելությունը, որպեսզի չբխի ծայրահեղականության նոր ալիք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






