Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական գործունեության մասնակից լինելու մեջ։ Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Ինչպես հաղորդում է Թուրքիայի գլխավոր դատախազությունը, Աբու Բաքր ալ-Բաղդադի ազգականների ձերբակալման գործողությունները տեղի են ունեցել թուրքական չորս նահանգներում ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննության շրջանակներում:
Գործողությունների շրջանակներում ընդհանուր առմամբ ձերբակալվել են Աբու Բաքր ալ-Բաղդադի 25 ազգականներ՝ 11-ը Քըրշեհիր նահանգում, 5 — ը՝ Սամսուն նահանգում, 3 — ը՝ Օրդուում և 6 — ը՝ Շանլըուրֆայում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել է Սիրիայի Իդլիբ նահանգում Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







