Ֆիլմարտադրող հայտնի Warner Brothers ստուդիան հրապարակել է «Սկուբի-Դու» (Scooby-doo) մուլտֆիլմի առաջին թրեյլերը։
Մուլտֆիլմը պատմում է խոսող շան և Շեգգիի տղայի առաջին հանդիպման մասին, ինչպես նաև ընկների թիմի մնացած անդամների՝ Վելմայի, Դաֆնի և Ֆրեդի հետ ծանոթության մասին: Նրանք պետք է պայքարեն խորհրդավոր արարածների դեմ և միմյանց օգնեն դժվարին իրավիճակներում։
Մուլտֆիլմի հնչյունավորմանը մասնակցել են հայտնի դերասաններ և դերասանուհիներ, մասնավորապես՝ Մարկ Ուոլբերգը, Զակ Էֆրոնը, Մաքքեննա Գրեյսը, Ամանդա Սայֆրեդը, Ջինա Ռոդրիգեսը և այլն։
Մուլտֆիլմի պրեմիրերան տեղի կունենա 2020 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






