Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:31

Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ

Սիրիայում հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը՝ Թիշրինը, որը գտնվում է Հալեպի նահանգում, անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սիրիայում ՌԴ ԶՈՒ զորքերի խմբավորման հրամանատարության ներկայացուցիչ Բորիս Ֆոմիչևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆոմիչևը նշել է, որ սիրիական կառավարական ուժերն ազատագրել են էլեկտրակայանն ու դրան հարող տարածքները։

«Այժմ այնտեղ աշխատանքներ են ընթանում, և այն էլեկտրականություն է մատակարարում Հալեպի Ռաքքա նահանգում։ Մարդիկ հանգիստ աշխատում են, ահաբեկչություն այստեղ չկա», — ընդգծել է Ֆոմիչևը։

Ֆոմիչևի խոսքով նոյեմբերի 18-ից ռուսական ռազմական ոստիկանությունը կսկսի պարեկություն իրականացնել հիդրոէլեկտրակայանի հարակից տարածքում։

Թիշրինի ՀԷԿ-ը կառուցվել է Եփրատի վրա՝ Հալեպից 90 կմ հեռավորության վրա՝ մոտ 20 տարի առաջ՝ ռուս և սիրիացի ինժեներների համատեղ ջանքերով։ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ այն գրավվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից: Ներկայում կայանը էլեկտրաէներգիա է մատակարարում Ռաքքա նահանգին և Հալեպին, ՀԷԿ-ի հզորությունը կազմում է շուրջ 630 մեգավատ:

Նոյեմբերի կեսերին կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել երկրի ամենամեծ ՀԷԿ-ը ՝ Թաբկա քաղաքում (Ռաքքայի նահանգ)։ Մի քանի տարի շարունակ ՀԷԿ-ը գտնվել է գրոհայինների ազդեցության տակ։ Մինչև պատերազմը ՀԷԿ-ը էլեկտրաէներգիայով ապահովում էր երկրի զգալի մասը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+