Իրանի կառավարությունը կարողացել է հաղթանակ տանել երկրում անկարգությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին: Իրանում անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ Կառավարությունն ընդունել է վառելիքի գնի թանկացման վերաբերյալ որոշում:
«Կառավարությանը հաջողվել է հաղթահարել վերջին օրերի բարդ իրադրությունը` չնայած այն դժվարություններին, որոնց ենթարկվում է երկիրը ներկա պահին»,-նշել է նախագահ Հասան Ռոհանին` հավելելով, որ իրանական ժողովուրդը թույլ չի տվել թշնամիներին` օգտագործելու վառելիքի թանկացման հետևանքով առաջացած ոչ այնքան պարզ իրավիճակը:
Ինչպես նշում է Իրանի Կառավարությունը, բենզինի գնի թանկացումն ուղղված է սոցիալական ապահովության և արդարության զարգացմանը:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել է Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։...