Աֆղանստանի Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը, որի միջոցով շուտով Իրանից մարդասիրական օգնություն կստացվի, պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ:Այս մասին հայտնում է РИА новости-ն։
«Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը պատրաստ է ընդունել ներքին և միջազգային չվերթներ… Աֆղանստանի իշխանությունները մոտ ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությունից մարդասիրական օգնություն կստանան Ջելալաբադ օդանավակայանի միջոցով», – ասված է Նանգահար նահանգի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Ջելալաբադի օդանավակայանում անվտանգության ոլորտի բոլոր տեխնիկական հարցերն ու խնդիրները լուծվել են:
Մոսկվան դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի...