Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Չինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները պայմանավորվել են իրանական խնդրի շուրջ առաջ մղել քաղաքական երկխոսությունը

Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսյուն, նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Ռյաբկովը և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աջակցել Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«Չինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվել են շարունակել շփումները Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասված է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մա Չժաոսյուն զրույցի ընթացքում հիշեցրել Է Իրանի միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերաբերող պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտության մասին, քանի որ դա «բազմակողմ դիվանագիտական ջանքերի կարևոր արդյունք է», որը վայելում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը:

«Բացի այդ, դա առանցքային հենարան է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի համար»,- ընդգծել է չինացի դիվանագետը: Նրա խոսքերով՝ այդ համաձայնագրի պահպանումից է կախված Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը:

«Վիեննայում կայանալիք բանակցություններում շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է ակտիվ պրագմատիկ դիրքորոշում պահպանի, հարգանք ցուցաբերի փոխադարձ շահերի նկատմամբ, համապատասխան մթնոլորտ ստեղծի, որպեսզի այդ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերականգնվի», — ամփոփել է Մա Չժաոսյուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+