ԵՄ -ն ի վիճակի չէ սեփական անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Բունդեսթագում ունեցած ելույթը։
«ՆԱՏՕ-ի պահպանումը մեր բուն շահերից է բխում», — նշել է կանցլերը՝ ընդգծելով, որ Եվրոպան ներկայումս չի կարող միայնակ իրեն պաշտպանել:
Անգելա Մերկելը շեշտել է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են հանուն դաշինքի բարօրության և ՆԱՏՕ-ի շրջանակներում ավելի շատ պատասխանատվություն են ստանձնում:
Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը պետք է հոգ տանի դաշինքի միասնության պահպանման համար․ «Այո, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան պետք է ՆԱՏՕ — ում պահել միայն աշխարհառազմավարական պատճառներով», — շեշտել է Մերկելը:
Մերկելը ելույթի ժամանակ հաստատել է նաև պաշտպանական ծախսերը բարձրացնելու Գերմանիայի իշխանությունների մտադրությունը։ Նա ակնկալում է, որ պաշտպանական բյուջեի ավելացում մինչև 2024 թվականը կլինի ՀՆԱ-ի 1,5% — ի չափով, իսկ 2030-ականների սկզբին կհասնի մինչև 2%-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







