Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանում բանակցություններ կվարի Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի Նախագահ Ռ.Թ. էրդողանի և Մեծ Բրիտանիայի Վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԳԴՀ-ի Կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Ուշադրության կենտրոնում կլինի իրադրությունը Սիրիայում»,-ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






