Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Լոնդոնում տեղի է ունեցել Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին Լոնդոնում կայացած Սիրիայի հարցով գագաթաժողովը Թուրքիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ լավ է անցել ։
Չորս երկրների ղեկավարների հանդիպումն այս թեմայով անցկացվել է առաջին անգամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Էրդողանի հետ միասին գագաթնաժողովին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում՝ Դաունինգ սթրիթ 10-ում, փակ դռների հետևում և տևել է շուրջ 50 րոպե:Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդվում է, որ թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Նշենք, որ բանակցությունները կայացել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարը շարունակել դրա բոլոր դրսևորումներով, ինչպես նաև նպաստել սիրիացի փախստականների կամավոր վերադարձին հայրենիք:
Ըստ աղբյուրների՝ նշվում է, որ հանդիպման մասնակիցները սիրիական խնդրի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ մեկտեղ քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև «իրենց երկրների միջև ռազմավարական, տնտեսական և պաշտպանական բազմաբովանդակ գործընկերությունը և պայմանավորվել դրա հետագա խորացման վերաբերյալ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի միջոցով»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+