Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Հունաստանը վերածվել է ԱՄՆ-ի յուրօրինակ ֆորպոստի։
«Հունական Ալեքսանդրուպոլիսում ամերիկյան ռազմաբազայի ստեղծումը խոսում է այն մասին, որ Հունաստանն ինքն է դարձել ԱՄՆ — ի յուրօրինակ ֆորպոստը»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նա Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:
Միացյալ Նահանգները և Հունաստանը հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ստորագրել են փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը, որը կնքվել է 1990 թվականին:
Վաշինգտոնում ստորագրված պայմանավորվածությունների համաձայն՝ գործող ամերիկյան չորս ռազմակայաններից բաղկացած ցանկին կավելացվեն չորս նոր օբյեկտներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







