Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում ներքին անվտանգության ուժերի և բանակի հետ բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 54-ի: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում տալով Լիբանանի քաղաքացիական պաշտպանական ուժերի տարածած հաղորդագրությանը։
Համաձայն հաղորդագրության՝ 54 ակտիվիստ է տուժել, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։ Լիբանանում ցուցարարների և բանակի միջև բախումները սկսվել են խորհրդարանի շենքի մոտ ակտիվիստների ներխուժման փորձից հետո: Բողոքի ակցիան ցրելու համար ոստիկանությունն օգտագործվել է արցունքաբեր գազ։
Համաձայն Լիբանանի ՆԳՆ հաղորդագրության՝ բախումների հետևանքով 20 ոստիկան է տուժել:
Նշենք, որ Լիբանանում հոկտեմբերի 17-ից սկսվել են հակակառավարական ցույցեր, որի պատճառ է դարձել մեսենջերներում զանգերի հարկադրումն ու ծխախոտի արտադրանքի հարկերի բարձրացումը: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին՝ երկրում հուզումները շարունակվում են:
Երկրում տնտեսական և ֆինանսական իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ երկիրը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







