Կոստա Ռիկան աշխարհում առաջինն է կովիդից պարտադիր պատվաստում կատարել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար:
«Տղաների, աղջիկների և դեռահասների շահերի պաշտպանության նպատակով պատվաստումների և համաճարակաբանության Ազգային հանձնաժողովը որոշել է, որ Covid-19 — ի դեմ իմունիզացիան պարտադիր կլինի բոլոր երեխաների համար»,-հայտարարել է Կոստա Ռիկայի առողջապահության նախարարությունը, հաղորդում է BBC-ն:
Նախարարությունը կովիդից պատվաստումը ներառել է բնակչության համար պարտադիր պատվաստումների ցանկում դեռևս այս տարվա մարտին, իսկ այժմ տարածել է այդ դրույթի ազդեցությունը նաև երեխաների վրա:
Հինգ միլիոնանոց Կոստա Ռիկայում կովիդի դեմ ամբողջովին պատվաստվել է բնակչության 55% — ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







