Ուկրաինացի ուժայինները 37 միավոր ռազմական տեխնիկա են տեղակայել Դոնբասի բնակավայրերում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը, փոխանցում է РИА новости-ն։
«Հայտնաբերվել է Ուկրաինայի զինված ուժերի տասներորդ առանձին լեռնա-գրոհային բրիգադի՝ բնակելի տների և մունիցիպալ օբյեկտների մերձակայքում 37 միավոր սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխում», – ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ հայտնաբերված սպառազինության մեջ եղել են 100 միլիմետր տրամաչափով Рапира հակատանկային հրանոթներ, 122 միլիմետր տրամաչափով Гвоздика ինքնագնաց հաուբիցներ և 24 Տ-72 տանկ։