Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:35

Բայդենը և Էրդողանը պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել

ԱՄՆ-ի և  Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում առկա քաղաքական գործընթացը, աֆղանստանցիներին հումանիտար օգնություն հասցնելու հարցը: Քննարկվել են նաև  Լիբիայի ընտրությունները, ինչպե սնաև Արևելյան Միջերկրածովյան իրադրությունը եւ Հարավային Կովկասին վերաբերող դիվանագիտական ջանքերը: Այս մասին ասված Է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման վերաբերյալ Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախագահ Բայդենն ընդգծել է կառուցողական հարաբերություններ պահպանելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և երկու երկրների միջև տարաձայնություններն արդյունավետ լուծելու իր ցանկության մասին: 

Նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ պաշտպանական գործընկերությունը և Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել Է Վաշինգտոնի մտահոգությունը Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգի ձեռքբերման վերաբերյալ: Նա նաև ընդգծել է ուժեղ ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության կարևորությունը: 

Ինչպես հաղորդում է TACC-ը, Թուրքիայի նախագահի վարչակազմը դրական է համարել Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահի հանդիպումը:

«Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է նախագահ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այդ բանակցություններում, որոնք անցել են դրական մթնոլորտում, քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային թեմաները», — գործակալությունը մեջբերում է վարչակազմի` Twitter-ում տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ առաջնորդները  երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման համար պայմանավորվել են համատեղ մեխանիզմ ստեղծել: «Բանակցություններում քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է անել երկու պետությունների միջև ապրանքաշրջանառության ավելացման համար։ Կարևորվեց ՆԱՏՕ-ի դաշինքը և ռազմավարական գործընկերությունը։ Կողմերը գոհունակություն են հայտնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեքստում կատարված փոխադարձ քայլերի կապակցությամբ»,-հայտնել է վարչակազմը:

Ըստ հաղորդագրության՝ Թուրքիայում սպասում էին, որ նախագահների հանդիպումը Հռոմում կտևի մոտ 20 րոպե, սակայն նրանք ավելի քան մեկ ժամ խոսել են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+