Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի վրա հարձակումների հաճախակիացումը:
«Մենք այդ հարցի շուրջ պայմանավորվել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, բայց նրանք չեն պահել իրենց խոստումը։ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել ահաբեկիչներին: Այս իրավիճակում մենք պետք է ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, այդ մասին հայտարարել է մեր նախագահը»,-նշել է Չավուշօղլուն։