Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:45

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Դոնբասում Bayraktar անօդաչու թռչող սարքի կիրառման կապակցությամբ

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական Bayraktar անօդաչու սարքի կիրառման մասին տեղեկատվությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների աճող ինտենսիվությամբ, այդ թվում՝ Մինսկի համաձայնագրերով արգելված ծանր սպառազինության ավելի հաճախակի կիրառմամբ, ինչպես նաև ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հաղորդագրությամբ Bayraktar հարվածային անօդաչու սարքի կիրառման մասին», — մեջբերում է գործակալությունը դիվանագետի խոսքը:

ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի իր ջանքերը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում՝ մինսկյան պայմանավորվածությունների լիակատար իրականացման նպատակով, որոնք միակ համաձայնեցված հիմքն են Դոնբասի հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել էր տեղեկությունը, որ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+