Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:43

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Դոնբասում Bayraktar ԱԹՍ-ի կիրառումը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում կիրառել են Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք, այն կառավարվող ռումբով ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը:

Այս մասին հայտնում է РИА новости-ն։

Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոնբասում զինվորականներն առաջին անգամ կիրառել են Bayraktar անօդաչու սարքը:

«Այսօր՝ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով միացյալ ուժերի գործողության անցկացման շրջանում առաջին անգամ տեղի է ունեցել Bayraktar հետախուզական — հարվածային անօդաչու համալիրի մարտական կիրառումը»,-ասված Է գլխավոր շտաբի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Մամուլի կենտրոնի տվյալներով՝ երեքշաբթի ժամը 14.35-ից մինչեւ 15.15-ը հաուբից Դ-30 մարտկոցը գնդակոծել է զինվորականների դիրքերը Դոնբասում Գրանիտնոյե բնակավայրի մերձակայքում, որի ժամանակ մի ուժային է զոհվել եւ եւս մեկը վիրավորվել է: Նշվում է, որ ուկրաինական կողմը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի միջոցով պահանջել է դադարեցնել կրակը, սակայն դա տեղի չի ունեցել, որից հետո կիրառվել է Bayraktar.դրոնը կառավարվող ռումբով ոչնչացրել է մեկ թնդանոթի, ուկրաինական դիրքերի գնդակոծությունները դադարել են:

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ երկիրը Թուրքիայից հարվածային անօդաչու սարքեր է գնել՝ Ռուսաստանին «զսպելու» և իր տարածքը պաշտպանելու համար: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ թուրքական Bayraktar-ը հուշագիր են ստորագրել Կիեւից ոչ հեռու անօդաչուների սպասարկման եւ արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+