Բաղդադը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ, հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանում իր աղբյուրին:
Նշվում է, որ գնման շուրջ բանակցությունների պատճառ են դարձել Բաղդադին Միացյալ Նահանգների աջակցության հնարավոր դադարեցումը:
Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Քարիմ Էլայվին մեկնաբանել է որոշումը՝ նշելով․
«Մենք պետք է ստանանք այդ համալիրները, հատկապես այն բանից հետո, երբ ամերիկացիները բազմիցս հիասթափեցրել են մեզ՝ չօգնելով ձեռք բերել պատշաճ սպառազինություն»։
Իրաքի խորհրդարանի պրոֆիլային կոմիտեի անդամ Աբդուլ Հալեկ Ալ Ազզավին նշել է, որ
Իրաքի խորհրդարանը երկրի զինված ուժերին թույլատրել էր ցանկացած պետությունից ՀՕՊ համակարգեր ձեռք բերել։
Քարիմ Էլայվին նշել է, որ ռուսական համալիրների ձեռքբերման շուրջ քննարկումը գտնվում է բանակցությունների փուլում, համապատասխան պայմանագրեր դեռևս չեն կնքվել:
«Մենք Ռուսաստանի հետ քննարկում ենք C-400-ների մատակարարումների հարցը, սակայն պայմանագրերը դեռ չեն ստորագրվել»,- իրաքցի պաշտոնյան։
The Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ ՝ Բաղդադը բազմիցս Մոսկվայից առաջարկներ է ստացել C-400 համակարգերի գնման վերաբերյալ։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մարսելի Ֆարոյի պալատը զարդարվել է ՀՀ դրոշի գույներով
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Ֆարոյի պալատն ապրիլի 23-ին զարդարվել է հայկական եռագույնի գույներով, հայտնում է քաղաքապետարանը։ «Ի հիշատակ...