Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի «ա» կետի համաձայն ՝ Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչին նշանակել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ»,– նշված է հրամանագրում, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Պուտինի մեկ այլ հրամանագրով նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ ազատվելով Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






