Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտնել է, որ ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկուն է փոխանցել հրաժարականի դիմումը, որպեսզի «նախագահի հանդեպ հարգանքի և վստահության ցանկացած կասկած վերացվի»:

«Ես այդ պաշտոնը ստանձնել եմ՝ իրականացնելու երկրի նախագահի ծրագիրը: Նա ինձ համար թափանցիկության և պարկեշտության օրինակ է: Սակայն որպեսզի մեր նախագահի նկատմամբ հարգանքի և վստահության վերաբերյալ բոլոր կասկածները վերանան, ես հրաժարականի դիմում եմ գրել և հանձնել նախագահին՝ խորհրդարան ներկայացնելու համար», — գրել է Գոնչարուկն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ հունվարի 15-ին «Ինչպե՞ս խաբել նախագահին» YouTube-ալիքը հրապարակել է խոսակցությունների ձայնագրությունը, որոնք իբր տեղի են ունեցել Գոնչարուկի, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովի, Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլի և նրա տեղակալ Եկատերինա Ռոժկովայի միջև:

Կառավարությունում չեն հաստատել գաղտնալսման իսկությունը։ «Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկություններ չունի ոչ աուդիո, ոչ տեսագրությունների իսկության մասին, որոնք տարածվում են համացանցում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 16-ին «ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արահամիան հայտարարել էր, որ իր խմբակցությունը չի պաշտպանում Գոնչարուկի հրաժարականի գաղափարը:

Կառավարությունը Գոնչարուկի գլխավորությամբ ձևավորվել է Գերագույն Ռադայի աշխատանքի առաջին օրը՝ 2019 թվականի օգոստոսի 29-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+