Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի անդրսահմանային գործողությունների իրականացման համար երկրի նախագահի լիազորությունների մանդատը 2 տարով երկարաձգելու մասին օրինագիծը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» — ն, համապատասխան օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի օրենսդիր մարմնի հաստատմանը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրինագծում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի Ազգային անվտանգության ռիսկերի և սպառնալիքների վրա, որոնք կապված են Թուրքիայի հարավին սահմանակից շրջաններում ընթացող գործընթացների հետ», — ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդ կապակցությամբ ընդգծվում է Սիրիայում և Իրաքում թուրք զինվորականների մանդատը ևս երկու տարով երկարաձգելու կարևորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







