Միացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են, որ ամերիկյան Moderna ընկերությունը կիսվի այլ երկրներում արտադրողների հետ պատվաստանյութերի ստեղծման իր տեխնոլոգիաներով՝ աշխարհում արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փոխանցում է ТАСС-ը։
Նրան խնդրել են մեկնաբանել պանդեմիայի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Դևիդ Քեսլերի խոսքերը, որն ավելի վաղ չէր բացառել, որ ԱՄՆ կառավարությունը կարող է միջոցներ ձեռնարկել Moderna-ի դեմ, եթե ընկերությունն այլևս ակտիվորեն չսկսի պատվաստանյութեր տրամադրել COVAX համաշխարհային ծրագրի շրջանակներում:
Ինչպես պարզաբանել է Փսակին, ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ընկերությունները պետք է իրենց տեխնոլոգիաներով կիսվել «աշխարհի այլ մասերի հետ, որպեսզի մեծացնեն արտադրության հզորություններն ու ծավալները»: «Տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը, ինչպես գիտեք, ներառում է այլ ընկերությունների ուսուցումն այն մասին, թե ինչպես արտադրել պատվաստանյութը», — ընդգծել է նա՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է նաև մտավոր սեփականության փոխանցում:
«Ինչպես ես եմ հասկանում, ԱՄՆ կառավարությունը Moderna-ին որոշակի գործողություններ պարտադրելու հնարավորություն չունի, սակայն մենք դա աջակցում ենք, մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա», — նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







