Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Ռուսաստանը դադարեցնում Է ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը

Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը, երկուշաբթի հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Интерфакс-ը։

«Ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների՝ մենք դադարեցնում ենք ՆԱՏՕ-ում մեր մշտական ներկայացուցչության աշխատանքը, այդ թվում՝ գլխավոր ռազմական ներկայացուցչի աշխատանքը»,- ասել Է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

«Երկրորդ ՝ մենք դադարեցնում ենք Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության գործունեությունը, նրա աշխատակիցները հետ են կանչվում այս տարվա նոյեմբերի 1-ից։ Եվ երրորդ՝ դադարեցվում է Մոսկվայում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի գործունեությունը, որը ստեղծվել է Բելգիայի Թագավորության դեսպանատանը կից»,- հայտարարել է նախարարը։

Նա ընդգծել է. «Եթե ՆԱՏՕ-ն ինչ-որ արտակարգ գործեր ունենա, ապա նրանք կարող են այդ հարցերով դիմել Բելգիայում մեր դեսպանին։ Դեսպան, որն ապահովում է երկկողմ հարաբերություններ»։

Լավրովը նշել է, որ «ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարությունն արդեն ծանուցվել է» Ռուսաստանի պատասխան միջոցների մասին:

Նախարարի խոսքով՝ հոկտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի քարտուղարությունը պաշտոնապես հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշում է ընդունել նոյեմբերի 1-ից հետ կանչել ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ութ աշխատակիցների հավատարմագրումը, ինչպես նաև նույն թվից կրճատել ՆԱՏՕ-ին առընթեր այդ ներկայացուցչության կազմի ընդհանուր թվաքանակը մինչև տասը մարդ, ներառյալ վարչատեխնիկական անձնակազմը:

«Նման քայլի պատճառների ոչ մի բացատրություն չի արվել։ Եվ այդ որոշման հայտարարումից մի քանի օր առաջ մենք պարոն Ստոլտենբերգի հետ հանդիպում էինք Նյու Յորքում։ Նա ամեն կերպ ընդգծում էր, ինչպես նա էր ասում, Հյուսիսատլանտյան դաշինքի շահագրգռվածությունը ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում՝ ի շահ եվրոպական մայրցամաքում լարվածության թուլացման»,- հայտնել Է Լավրովը:

Հավատարմագրումից զրկելու որոշումից հետո Ստոլտենբերգը պարզաբանել է, որ դա կապված չէ ինչ-որ կոնկրետ գործերի հետ: «Մենք հետ ենք կանչել ՆԱՏՕ-ին առընթեր ռուսական առաքելության ութ անդամների հավատարմագրումը, որոնք եղել են հետախուզական ծառայությունների քողարկման տակ աշխատող աշխատակիցներ»,- ասել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+