Թուրքիան ակտիվ բանակցություններ է վարում Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ Տրիպոլիից ոչ հեռու ռազմական բազա կառուցելու վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման պնդմամբ հանդես է եկել Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրներին։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բազայում նախատեսվում է տեղակայել թուրքական հատուկ նշանակության ջոկատայիններ և թուրքական ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, ստեղծել թռիչքավայրԷջքային գոտի և սարքավորել կապի կետը: Բացի այդ, նշվում է, որ ԱՀԿ-ն Անկարայի հետ քննարկում է թուրքական ռազմական ինքնաթիռների և անօդաչուների գնումը:
Հինգշաբթի Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Թուրքիան Սոմալիից և Քենիայից գրոհայինների է տեղափոխել Լիբիա և ԱՀԿ-ի հետ առաջին գործարքը կնքել ՀՕՊ համակարգերի մատակարարման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







